ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեւանում վաճառվող հողերը գոտիավորված քանի՞ սիստեմի են բաժանվում (քանի՞ գոտի կա): Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել` 1 քմ հողամասը կադաստրային ի՞նչ արժեք ունի ըստ գոտիների:

Արամ Մանուչարյան (37 տարեկան, ինժեներ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողերի տարածագնահատման գոտիականության գործակիցները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003թ. հ.1746-Ն որոշման հավելված 2-ի 3-րդ կետով, համաձայն որի` Երեւան քաղաքի հողերը բաժանվում են տարածագնահատման 9-ը գոտիների:
Հողերի 1քմ արժեքն ըստ գոտիների՝ 1-ին` 60.000 դրամ, 2-րդ` 39.000 դրամ, 3-րդ` 25.350 դրամ, 4-րդ` 16.476 դրամ, 5-րդ` 10.710 դրամ, 6-րդ` 6960 դրամ, 7-րդ` 4524 դրամ, 8-րդ` 2940 դրամ, 9-րդ` 1914 դրամ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ Երեւանը մեծ քաղաք չես համարի, բայց եւ քաղաքին պատկանող հողատարածքները գոտիավորման միջոցով օտարելը ճիշտ է: Անշարժ գույքը, որի գինը մայրաքաղաքում բացառապես շուկայի օրենքներով է որոշվում, նույնպես գնային մեծ տարբերություններով է առանձնանում: Այնպես որ, քաղաքապատկան հողերը ճիշտ է եւ անհրաժեշտ գնային տարբերակումների միջոցով առանձնացնել: 




Լրահոս