ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ կարծում, որ այդքան շատ է շրջանառվում իմ անունը, նախարարությունն աշխատող օղակ է, բնականաբար, խնդիրներն էլ կապված են տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության հետ, հետեւաբար խոսակցություններն էլ շատ են լինում, սակայն մենք դրանից չենք կաշկանդվում, հակառակը`  ավելի ենք զգոնանում»:

Արամ Հարությունյան «Էկոնյուզ»

Այս մոտեցումն առհասարակ բնորոշ է մեր բոլոր իշխանավորներին, հատկապես ՀՀԿ-ական: Բոլորն էլ քննադատվում են հասարակության կողմից եւ տեղյակ են այդ մասին, քանի որ քննադատությունները հիմնականում իրենց ապաշնորհ աշխատանքի եւ անպատասխանատվության արդյունքում են առաջանում: Եվ, որպես կանոն, նման խոսակցությունից բոլոր ՀՀԿ-ական պաշտոնյաներն էլ չեն կաշկանդվում, ընդհակառակը՝ խոսում են զգոնության մասին: Բայց արի՛ ու տես, որ այդ զգոնանալն այդպես էլ տեսանելի չի դառնում. շարունակում են պաշտոնավարել եւ կրկին նույն ոճով, կատարում նույն քայլերը՝ պահպանելով նույն գաղջ մթնոլորտը:




Լրահոս