«Միդիա-Շանգա» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հանդես է եկել հաղորդագրությամբ, որւմ ասվում է.
«Ոմանք մարդկային տառապանքը դարձրել են սարսափ կինո- խաղալիք: Խաղում են երբ ուզում են, ինչպես ուզում են, իսկ տառապողը Մարդն է…
Այս էլ շուրջ 15 ամիս է Շանգալի եզդի երեխաներն ու աղջիկները գտնվում են ԻՊ հրեշների գերության-ստրկության մեջ: Աշխարհի մեծամեծերը կարծես թե ոչինչ չեն տեսնում: Նույնիսկ ընդունում են հրաշքով ազատած եզդուհի Նադիա Մուրադին արտասվում են…
Մեկ-մեկ մտածում եմ ավելի լավ է լռեմ, ոչ ոքի չպատմեմ, չխնդրեմ բայց…
Սխալված չեմ լինի, որ ասեմ ԻՊ-ի հրեշների վայրագությունների նման ցավոտ է նաև Աշխարհի անտարբերությունը-լռությունը: Նոր տարում վերացնենք մարդկային անտարբերությունը, կանխենք բարոյական արժեքների անկումը, ահաբեկչությունը, ցեղասպանությունը…
Տեսնենք մեկ մեկու ցավը, տխրությունը նայենք միմյանց սիրով ու ժպիտով: Ապրենք միասին, ապրենք չարին հաղթելու համար:
Աստված ապավենվ»