Փարիզում գնդակահարել են ոստիկանական բաժանմունքը պայթեցնել սպառնացող զինված տղամարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում իրավապահ մարմինների աշխատակիցները գնդակահարել են զինված տղամարդուն, ով փորձել է ներխուժել ոստիկանական բաժանմունք և պայթեցնել այն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է BFM TV-ն:

Անհայտ անձի մոտ դանակ և մահապարտի գոտի հիշեցնող սարք է հայտնաբերվել:

Ականատեսների խոսքով՝ ոստիկանական բաժանմունք ներխուժելու փորձի ժամանակ նա բղավել է՝ «Ալլահ Աքբար»: Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել է, որ տղամարդու վրա մահապարտի գոտի է եղել:

Գործակալությունը հայտնում է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Charlie Hebdo-ի վրա հարձակման տարելիցի կապակցությամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթից հետո:




Լրահոս