Ներդրվել և շահագործվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ընթացակարգը. ՍԱՊԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանրապետության տարածքում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում 2015 թվականի մարտի 2-ից ՀՀ Նախագահի կարգադրությամբ ներդրվել և շահագործվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ընթացակարգը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո գտնվող ապրանքատեսակների ներկրման թույլտվությունների ու հավաստագրերի տրամադրման համար տնտեսավարողներին կոչ ենք անում պետական սահմանի անցման կետերում օգտվել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով աշխատող համակարգից, որի արդյունքում հնարավոր կլինի ներմուծման կամ արտահանման ժամանակ պահանջվող փաստաթղթաշրջանառության և ձևակերպման համար ծախսվող ժամանակը զգալիորեն տնտեսել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական ու ուսումնական կենտրոնների հետ համատեղ պարբերաբար կազմակերպվում են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգից օգտվելու դասընթացներ:




Լրահոս