Առանց տեղումների եղանակը կշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին` հատկապես ցերեկը, կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում`

Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին սպասվում են տեղումներ:




Լրահոս