Նեյմարը կօգտագործի «Ռեալ»-ին` ավելի շահեկան պայմանագիր ունենալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը բանակցություններ է անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ի հետ` հնարավոր տեղափոխության մասին, վստահեցնում է Onda Cero-ն:

Համաձայն աղբյուրի տվյալների` բանակցությունները տարվել են ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ: Նեյմարը համաձայնվել է զրուցել մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ: Աղբյուրը նաև վստահեցնում է, որ Նեյմարը ցանկանում է օգտագործել «Ռեալ»-ը` իր ներկայիս ակումբի հետ որքան հնարավոր է շահեկան նոր պայամանագիր ունենալու համար:

Ավելի վաղ արդեն տեղեկություններ եղել էին այն մասին, որ Նեյմարը բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ և կդառնա ակումբում ամենաբարձր բարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը:




Լրահոս