ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵ՞Լ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հասարակական, քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԼՂ խնդրի շուրջ համընդհանուր հռչակագրի ստորագրման մասին: “Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ 6-կետանոց փաստաթղթի ստորագրումից հետո պետք է առաջիկայում փոխվի ԼՂ ստատուս քվոն: Ի դեպ, դրա անհրաժեշտության մասին խոսել էր նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 
“Ժողովուրդ”-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Արցախի նախագահ Բակո Սահակյանը այս մասին եւ ինչ է պատասխանելու այսօր տարածաշրջանային այցով ԼՂ ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնելու են նաեւ Արցախ: “Այդպիսի բան չկա, չեմ կարծում, որ նման բան կա, ընդհանրապես դրանք սպեկուլյացիաներ են, իսկ սպեկուլյացիաներին ես որեւէ մեկնաբանություն չեմ տալիս”,-“Ժողովուրդ”-ին փոխանցեց Արցախի նախագահի խոսնակը:
“Ժողովուրդ” օրաթերթի 545 համար




Լրահոս