Հետո ասում են՝ փող չկա. 243 մլն դրամ` Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը պայմանագիր է կնքել «Վի ընդ Բի Սթայլ» ընկերության հետ եւ ՀՀ ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար ձեռք բերել տարբեր տեսակի կահույք: Այս նպատակով պետբյուջեի միջոցներից ծախսվել է մոտ 243 մլն դրամ:

Ֆինանսների նախարարությունը, մասնավորապես, գնել է օրինակ՝ 6 հատ բազկաթոռ, որի համար ընդհանուր վճարել է 3 մլն 630 հազար դրամ, հատը 605 հազար դրամ: Բացի այդ՝ աթոռներ են գնել՝ 72, 180, 120, 100, 90 հազար դրամանոց աթոռներ, իսկ սեղանների միավորի արժեքը սկսում է 200 հազար դրամից: Իսկ փափուկ կահավորանքի միավորի արժեքը կազմում է՝ 910 հազար դրամ, 890 հազար դրամ եւ 2 մլն դրամ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ֆինանսների նախարարությունը գումարի ավելցուկ է ունեցել:




Լրահոս