ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը ՀՀ ՊՆ ինժեներական վարչությունում ստուգումներ իրականացնելիս միլիոնների հասնող չարաշահումներ է բացահայտել: Մասնավորապես նշվում է, որ վարչության պետ գեներալ Աղաբեկյանը (խոսքը Արթուր Աղաբեկյանի մասին չէ) խոշոր գումարներ է դուրս գրել մեքենաներ գնելու համար, բայց էժանն է բանակ տարել: Այսինքն` Միքայել Հարությունյանը հերթական անգամ բացահայտել է այն, ինչի մասին ամեն օր ենթադրում է ՀՀ շարքային քաղաքացին՝ «ուտում են պետության փողերը» եւ օր օրի «տռզում»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի հավաստիությունը պարզել ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանից, ով ասաց, թե «նման բաներին ուշադրություն մի դարձրեք, սուտ են»: Պարոն Հարությունյանը Մոսկվայում էր, որտեղ կարեւոր հանդիպումներ ուներ ու չկարողացավ երկար զրուցել: Երբ Երեւան վերադառնա, խոստացավ հանդիպել:




Լրահոս