ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշերը` ժամը 4-ին, սրտի անբավարարվածությունից հանկարծամահ է եղել 67-ամյա քանդակագործ, ճարտարապետ  Դավիթ Բեջանյանը: Դավիթ Բեջանյանն է Առնո Բաբաջանյանի հայտնի արձանի հեղինակը: Մեկ ամիս առաջ Դավիթ Բեջանյանն ու իր կինը` Նադեժդա Սարգսյանը, ենթարկվել էին ավտովթարի: Նադեժդային վիրահատեցին, հիմա նա վերականգնվում է: Վթարի պատճառով Էմմիի ծնողները ներկա չէին նաեւ դստեր մենահամերգին: Էմմին թախիծով արձանագրեց այդ փաստը, բայց եւ մեծ հույսով ակնկալում էր, որ իր ծնողներն իր հետ կլինեն Դյուսելդորֆում «Եվրատեսիլի» ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է իր ցավակցությունը Էմմիին եւ Նադեժդա Սարգսյանին:




Լրահոս