Նեյմարը կցանկանար հանդես գալ MLS-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ապագայում կցանկանար աշխատել «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով այս ամառ ցանկանում է տեղափովել անգլիական Պրեմյեր լիգա: Բրազիլացին նաև ընդգծել է, որ ծրագրում է մի օր հայտնվել նաև MLS-ում:

«Գվարդիոլան այն մարզիչներից է, ում ղեկավարությամբ ես կցանկանայի աշխատել: Նրան մեծ հարգանքով եմ վերաբերվում: Դժվար է ասել` կցանկանամ այլ երկրներում իմ ուժերը փորձել, թե` ոչ, սակայն ես հիմա երջանիկ եմ «Բարսելոնա»-ում: Ես կցանկանայի մի օր վերադառնալ Բրազիլիա, ինչպես նաև` խաղալ ԱՄՆ-ում», – ասել է Նեյմարը:




Լրահոս