Ուշագրավ փաստեր. ադրբեջանական հատուկ ծառայությանը Մատաղիսի եւ Մարտունու զորամասերից տվյալներ են հետաքրքրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ անցած տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու եւ երկու կնոջ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համաձայն մեղադրանքի՝ հայր ու որդի հավաքագրվել են Թուրքիայում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից եւ պարտավորվել գումարի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հաղորդել:

Գործով անցնող կանայք Կապանի բնակիչներ են, որոնցից հիմնական դերակատարը մեկն է եղել, իսկ մյուսը նրա հորաքրոջ աղջիկն է, որն ազգականի պետական դավաճանության մասին իմացել է, բայց իրավապահներին չի հայտնել այդ մասին: Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցներին ԼՂՀ կոնկրետ երկու տարածքների՝ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերի վերաբերյալ տվյալներ են հետաքրքրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քր.գործը անցած տարվա դեկտեմբերի 29-ին ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս