Բակո Սահակյանը հանձնարարել է օգնել կարկտահարությունից տուժած գյուղացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, այսօր՝ հունիսի 5-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետեւանքների վերացմանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ասկերանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ղեկավարները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
Նախագահ Սահակյանը դրական է գնահատել կարկտահարության հետեւանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը` հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը: Երկրի ղեկավարը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս