Անի Ամիրաղյանն Անթալիայի թենիսի մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը շարունակում է հաջող ելույթները Անթալիայի միջազգային մրցաշարում:

Փետրվարի 1-ից 7-ն Անթալիայում ընթացող GD tennis cup women’s մրցաշարի առաջին շրջանում Ամիրաղյանը 6:2, 6:2 հաշվով գերազանցեց Ուզբեկստանը ներկայացնող Վլադա Էկշիբարովային:

GD tennis cup women’s մրցաշարի 1/8 եզրափակչում հայ թենիսիստը կմրցի ֆրանսուհի Ժոզեֆին Բուալեմի հետ:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար:

Լուսանկարը՝ picssr.com

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս