ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզում սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Փետրվարի 20-ին Կուրիսում (Մեղրիի տարածաշրջան) անցկացվեցին համայնքի ղեկավարի, իսկ Քարաշենում (Գորիսի տարածաշրջան)` համայնքի ավագանու ընտրություններ: Կուրիսում 36 կողմ ձայնով վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, առաջադրված միակ թեկնածու Սուրիկ Գրիգորյանը: Նշենք, որ 60 ընտրողից մասնակցել է հենց 36-ը: Սա, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Գեւորգյանի, բացատրվում է նրանով, որ կուրիսցիները ձմեռը հիմնականում Մեղրիում են անցկացնում ու ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել քվեարկությանը: Քարաշեն համայնքի ավագանու 5 անդամի համար առաջադրված  7 թեկնածուներից ընտրվել են 4-ը, 2-ը հավաքել են 27-ական ձայն: Ավագանու 5-րդ անդամն ընտրվել է վիճակահանությամբ:  Քարաշենի ավագանու բոլոր անդամներն արական սեռի ներկայացուցիչներ են եւ ՀՀԿ-ականներ:




Լրահոս