Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ֆեդերացիան 2016 թվականի հունվարի 21-ին տուգանվել է 50.000 դրամի չափով:

Պարզվում է, որ ֆեդերացիան անցած տարի ՀՀ է ներմուծել գնդակներ եւ այն ժամանակավոր պահպանման համար տրամադրել է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, սակայն, ինչպես տեղեկանում ենք, ժամանակավոր պահպանման ժամկետը ավարտվել է, իսկ, ահա, նոր պայմանագիր կնքելու համար ֆեդերացիայի տնօրեն Արսեն Հակոբյանը մաքսային մարմին չի դիմել` այդպես խախտելով մաքսային կանոնները:

Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարությունը ընդամենը գնդակների պահպանման ժամկետի համար տուգանել է ընկերությանը:




Լրահոս