«Ռեգնում»-ի տարածած այն տեղեկությունը, թե օրերս Հայաստան այցելած ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Աժ-ում խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ առաջիկայում Մոսկվայում կազմակերպելու է հայ եւ թուրք դիվանագետների հանդիպում` հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով, ՀՀԿ-ականները ինտենսիվ հերքում են: Հանդիպմանը մասնակցած Էդուարդ Շարմազանովը ի պատասխան կրկնեց Սերժ Սարգսյանի` 2010 թվականի ՀՀԿ համագումարում հնչեցված միտքը. «Քանի դեռ Թուրքիան չի վավերացրել արձանագրությունները եւ չի հայտարարել, որ պատրաստ է առանց նախապայմանների վավերացնել մեզ հետ ստորագրված արձանագրությունները, եւ չի ասել, որ այս հարցը կապ չունի որեւէ այլ, այդ թվում ԼՂՀ հարցի հետ, ապա ՀՀ իշխանությունների դիրքորոշումը մնում է նույնը»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որը նույնպես մասնակցել էր հանդիպմանը, ասաց, թե տեսականորեն չի բացառում, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում նման անազնիվ եւ իմիտացիոն նախաձեռնություններ կամ ցանկություններ հայտնեն: Նա վստահ է, որ «բազմաթիվ «ապրիլ 24»-ներից առաջ Թուրքիան փորձելու է կրկնել «ապրիլի 24»-ը շրջանցելու իր մարտավարությունը:
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ