ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՃԻՐ ԵՎ ՑԱՍՈՒՄ«Ինձ համար իշխանությունը միշտ նույն դեմքն ունի. թե՛ Քոչարյանը, թե՛  Սարգսյանը նույն իշխանության մասն են»: Արամ Կարապետյանը առավել քան վստահ է, որ ընդդիմությունը, որքան էլ փորձի միավորվել, միեւնույն է, արդյունքի չի հասնի, եթե չլինի ժողովրդի ցասման ալիքը, որը մարտին  սաստկանալու է. «Ցասում լինելու է, այլ հարց է` կլինի արյունալի՞, թե՞ նորմալ քաղաքական գործընթաց»: Ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը նկատել է, որ «խժդժությունների վրա հույս դրած ընդդիմությանը հիասթափություն է սպասվում»: Արամ Կարապետյանը նաեւ բանաձեւել է` «որքան թուլանա Պուտինը ՌԴ-ում, այնքան կթուլանա Քոչարյանը մեզ մոտ»: Իսկ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով  էլ հուշագիրը վկայում է այն մասին, որ իշխանությունները ընդդիմությունից ավելի շատ են պատրաստվում արտահերթ ընտրությունների:ԱՆԿՅՈՒՆ ԵՎ ՑԵԽԱՐՁԱԿՈՒՄ Փետրվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հայտնել է, որ գյումրեցի վարորդների` Գյումրիում օրերս կազմակերպած երթը մարզային իշխանություններին անկյուն է մտցրել իրենց պաշարված աշխատասենյակներում: Լարիսա Ալավերդյանն էլ  հայտարարել է.  «Որոշ ուժեր փորձում են խախտել երկրի կայունությունը: Մարտի 1-ն է մոտենում, եւ ամեն ինչ պետք է անենք, որ բախումների սցենարը բացառենք»:ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ«ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը թուրքական պրոյեկտ չէ։ Դա սուտ է։ Ես  Երեւանում էլ նրանց ասել եմ, որ չխաբեն Հայաստանի ժողովրդին»:Այս մասին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: ՏԻԳՐԱՆ ԵՎ ՏԻԳՐԱՆԷկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ուզում է, որ UTC+4 ժամային գոտում գտնվող Հայաստանը անցնի UTC+3 ժամային գոտուն, ինչը թելադրում է մեր աշխարհագրական դիրքը: Հայտնի է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ այս տարվանից դադարեցվելու է սեզոնային ժամանակին անցնելու պրակտիկան: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմի համար կարդացել է ՀՀ տնտեսության մասին դասախոսություն:




Լրահոս