20-ամյա զինծառայող է անդամախեղում արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20-ամյա շարքային զինծառայող Լևոն Բ.-ն ինքնավնասում է կատարել ծառայությունից խուսափելու համար:

ArmLur.am-ը մեղադրանքից տեղեկանում է, որ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով կատարել է անդամախեղում: Լևոնն իրեն ամրակցված «ԿՁԳ-74» տեսակի «CA 8972» համարի գնդացրից կրակոց է արձակել իր աջ ձեռքին և իր առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս` աջ դաստակի 2-րդ մատի միջային ֆալանգի միջանցիկ հրազենային գնդակային վիրավորման ձևով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 363 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս