Տան խոհանոցում օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 14-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 թաղամասի թիվ 219 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք
Հունիսի 14-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 57 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս