168 ժամ. Քանի՞ տարի է պետք խնայել՝ Հայաստանում տուն գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոնում 70քմ տարածքով միջին բնակարան ձեռք բերելու համար երկու հոգանոց ընտանիքը պետք է խնայի մոտ 9 տարի՝ բավարար գումար կուտակելու համար։ Այս մասին գրում է “168 ժամը” եւ հավելում. “Սա՝ այն դեպքում, երբ ընտանիքի երկու չափահաս անդամներն աշխատում են, ստանում են միջինը 142 հազար դրամ աշխատավարձ եւ իրենց ողջ եկամուտը կուտակում են տուն գնելու համար: Այս տվյալները կարելի է գտնել “Ազգային հիպոթեքային ընկերության” կողմից հրապարակված բնակարանային մատչելիության ինդեքսում։
Բնակարանային մատչելիության ինդեքսը ցույց է տալիս, թե քանի տարում ընտանիքը միջոցներ կկուտակի բնակարան ձեռքբերելու համար, եթե ենթադրենք, որ ողջ եկամուտները խնայվում են այդ նպատակի համար: Հաշվարկները հիմնված են միջին վիճակագրական տվյալների վրա:
Օրինակ, միջին աշխատավարձով երկու աշխատող ունեցող ընտանիքը, ովքեր համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2013թ. ապրիլ ամսվա հրապարակման ստանում են յուրաքանչյուրը 142,711-ական ՀՀ դրամ միջին աշխատավարձ, ցանկանում է ձեռք բերել երկսենյականոց բնակարան Երեւանում` 70քմ մակերեսով: 2013թ. ապրիլին Երեւանում 1քմ-ի միջին արժեքը եղել է 271,400 ՀՀ դրամ` համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատուի: Այսինքն ցանկալի բնակարանը կարժենա 18,998,000 ՀՀ դրամ, իսկ բնակարանային մատչելության ինդեքսը` 5.5: Նշանակում է, որ միջին վիճակագրական ընտանիքն իր միջոցներն ամբողջությամբ պետք է խնայի 5.5 տարի` Երեւանում միջին արժողության բնակարան ձեռք բերելու համար…”,- գրում է “168 ժամը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս