Ամո Շարոյանը եզդիներին շնորհավորել է ազգային տոնի` Խդր Նաբիի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հազարամյա տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով պատմություն ունեցող ժողովուրդը,որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, փառք Աստծո գոյատևում է: Մենք Աշխարհին ներկայանում ենք ոչ միայն պատմությամբ, մշակույթով, սովորություններով, ավանդույթներով, մեր բնօրրանով, այլ նաև մեր ազգային և կրոնական տոներով: Մեր ժողովուրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները: Նշված տոները պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգ գոյատևմանը,ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան:
Շուրջ 200-300 տարի է մենք` հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից: Բայց փառք Աստծո, մենք դեռևս սրբորեն պահպանում ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները:

Մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել և պարբերաբար փետրվար ամսին նշվել է «Խըդըր Նաբի» (Խդր Այլաս) տոնը: Հարկ եմ համարում նշել, որ այս տոնը իր ուրույն և կարևոր տեղը ունի մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և միասնության գործում:
Դարերի ընթացքում մեր ժողովուրդը Սուրբ Խըդըր Նաբիի անվան հետ է կապել մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակերի իրականացումը: Ըստ ժողովրդական ավանդությունների, Սուրբ «Խըդըր Նաբին» իր հզորությամբ տիրապետել է տարբեր երևույթների վրա ազդելու կարողության: Մեր ժողովրդի աղոթքներում և այլ պատումներում «Խըդըր Նաբին» դիտվել է նաև որպես սիրահարների հովանավոր, ուրախությունների, երջանկության և նպատակների իրագործման հզոր հովանավոր: Хьдьр Нави мераки мразбахша, мразе Тамама We бька: Այդ օրը երիտասարդները աղոթում են և խնդրում Խդր Նաբուն, որ իրենց իղերն ու ցանկությունները հասցնի Աստծուն:

Եզդի ժողովուրդը արտաքին սպառնալիքներից պաշտպանվել ու անհրաժեշտությունից ելնելով, հիմանականում վարել է ներփակ համայնքային կյանք: Բայց խաղաղության, երջանկության և տարատեսակ ուրախություններ պարգևող տոները ընդունել է նաև այլ ժողովուրդների հետ միասին: Անշուշտ, խոսքը վերաբերում է սուրբ «Խըդըր Նաբիին», որը տարբեր ժողովուրդների մոտ տոնվում է, հայ ժողովրդի մոտ ընդունված է «Սուրբ Սարգիս» անվամբ:

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 23-ին տոնեց Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի եզդիները Խըդըր Նաբի տոնը տոնում են փետրվարի 19-ին:
Սուրբ Խըդըր Նաբիի գալստյան օրվա առթիվ երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում նաև մատաղներ զոհաբերելու օրն է, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերը ծոմ են պահում: Տոնի օրն առավոտյան ժողովուրդը հոգևորակաների հետ գնում են գերեզմանոցներ, աղոթքներ են անում, որից հետո այցելում են մեկը մյուսի տները, շնորհավորում են միմիանց տոնը և ցանկանում ամենալավը: Այդ օրը միմիանցից նեղացածները խոսում են միմյանց հետ, մեկը մյուսին ներում է նրա արարքը: Ամենուր տիրում է սերն ու խաղաղությունը:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ Խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ավերված Շանգալում և փախստակաների ճամբարներում գտնվող ու գերության մեջ եղած բոլոր եզդիներին: Ինչպես նաև ամբողջ աշխարհի եզդիներին «Այդա Խըդըր Նաբի» տոնի առթիվ: Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз): Ցանկանում ենք բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն, բարեկեցիկ, անվտանգ կյանք, խաղաղություն աշխարհին: Թող իրականան մեր երազանքները, թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի կամ չարտագաղթի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար:

Աստված ապավեն

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս