3 օր առաջ կորած ծերունու որոնումները վերսկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 18-ին՝ ժամը 09.30-ին, վերսկսվել են 1933 թ. ծնված Թամամ Արմենակյանի որոնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ:




Լրահոս