Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը Տիգրան Պետրոսյանինն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում ավարտված երկրորդ “Մեծ Եվրոպա” բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 220 մասնակիցների մեջ գրավել է 13-րդ տեղը: Ավետիք Գրիգորյանը եւ Դավիթ Պառավյանը վաստակել են 5,5-ական միավոր, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը` 5, իսկ Վալենտին Փամբուկչյանը` 4,5: 7,5 միավորով մցաշարի հաղթող է դարձել շվեդ գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսը, տեղեկացնում է Armchess .am-ը: 




Լրահոս