23-ամյա երևանցի երիտասարդը որոշել էր հեշտ գումար «վաստակել». ընկերուհու հետ կազմած ծրագիրն այլ ընթացք ունեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի 22 և 23-ամյա բնակիչներ Էմման և Հայկը կալանավորվել են շորթման նպատակով իրենց ծանոթի անձնական գաղտնիքը հանրայնացնելու սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ Էմման, Հայկի հետ համաձայնության գալով, բջջային հեռախոսի միջոցով տեսագրել է իր ընկերուհու և իր ծանոթի միջև տեղի ունեցած սեռական ակտը: Ապա նույն օրը հեռախոսազանգի միջոցով այդ մասին հայտնել է ծանոթին և պահանջել 600 դոլար` սպառնալով չվճարելու դեպքում նշված տեսագրությունը տարածել:

Իսկ Հայկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Էմմայից տեղեկանալով, որ իրենց ընդհանուր ծանոթը հակում ունի ոչ բնական սեռական հարաբերություններ ունենալու նկատմամբ, Էմմային հրահանգել է ծանոթի հետ ունենալ ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն, այն տեսանկարահանել և դրա հրապարակման սպառնալիքով ծանոթից գումար պահանջել և տալ իրեն:




Լրահոս