Երեվանում գյուրզա տեսակի օձ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 18-ին, ժամը 15.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 4 տան բակում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս