Բջջային հեռախոսների գողը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Մ. Ա.-ի բնակարանից 3 բջջային հեռախոս գողանալու մասին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատված, 32-ամյա Ռուդիկ Բ.-ին, որը խոստովանել է հանցանքը: Գողոնն առգրավված է: Ռուդիկ Բ.-ն ձերբակալված է:




Լրահոս