Վանաձորում փլուզվել է տան պատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. հունիսի 18-ին Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի թիվ 16 չբնակեցված տան հետնամասի պատը փլուզվել է: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Լոռիի մարզպետարանի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել է Լոռիի ՄՓՎ ՃԿԿ ավ. հրահանգիչը: Պարզվել է, որ փլուզվել է Լ. Պապյանին պատկանող 1950-ականներին կառուցված 5-րդ աստիճանի վթարայնության աստիճան ունեցող չբնակեցված տան հետնամասի պատը 17 քմ մակերեսով:




Լրահոս