ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչ վատ կլինի, որ սերմացուն բաժանվելուց առաջ օրհնվի»:Սերգո Կարապետյան Վերջ: ՀՀ պարենային անվտանգության խնդիրը լուծված է: Այլեւս ոչ մի երաշտ եւ  ոչ մի կարկուտ մեր գյուղմթերքի համար վտանգավոր չեն, քանի որ մեր սերմն այսուհետ պաշտպանված կլինի Հայ առաքելական եկեղեցու սուրբ օրհնության զորությամբ: Իսկ նրանք, ովքեր կասկածում են, որ օրհնված սերմը կլինի պտղատու եւ առողջ,  պարզապես աղանդավորներ են, որոնք  խարխլում են եկեղեցու հիմքերը:  Նմանապես, յուրաքանչյուր առնետ, յուրաքանչյուր դաշտամուկ կամ մորեխ, որը կհամարձակվի կրծել  մեր օրհնված սերմացուն, կհայտարարվի եկեղեցու թշնամի: Ուստի, այլեւս կարիք չկա փող ծախսելու այնպիսի   «թիթիզ» բաների վրա , ինչպիսիք հակակարկտային կայաններն ու  թունաքիմիկատներն են:




Լրահոս