ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք կատարում ենք նաեւ ընդդիմության դերը եւ ընդդիմության բեռն ենք տանում»:

Գալուստ Սահակյան «ԳԱԼԱ»

Ի՜նչ ծանր է ՀՀԿ-ի վիճակը. հա՛մ իշխանության բեռն են տանում, հա՛մ ընդդիմության: Եվ, տրամաբանորեն, բեռը բավական ծանր պետք է լինի, սակայն տարօրինակ է, որ այդպիսի ծանրության տակ մեջքները չեն ցավեցնում, չեն հյուծվում, այլ ապրում են չաղ ու բախտավոր եւ գնալով բարգավաճում են ու նաեւ զարգացնում իրենց դերասանական տաղանդը: Իսկ հատկապես Գալուստ Գրիգորիչին ՀՀԿ-ական այս մեծ շոուում առանցքային դեր է տրվել՝ բեռնակիրների մամլո խոսնակի դերը: Իր կուսակից ընկերները, իրենք իրենց ընդդիմանալով, ընդդիմության բեռը կրում են, Գ. Սահակյանն էլ այդ մասին իրազեկում է հասարակությանը:




Լրահոս