Արտակարգ դեպք Արարատում. ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Մրգավետ գյուղում: ArmLur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ գյուղի դաշտի ջրատարում երեխայի դի է հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ երեխան նորածին է:

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ, երեխայի՝ ջրատարում հայտնվելու հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս