Փամփուշտներ` կամրջի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 19-ին, ժամը 12.58-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ փամփուշտներ է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` կամրջի տակ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են “Կարաբին” հրացանի 7,62 մմ տրամաչափի 393, “ԱԿՍ” ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 1.206 և “ԱԿՄ” ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 594 փամփուշտ:  Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս