ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատություններն  է՛լ ավելի են սահմանափակվում: Խաթարված է ազատ հավաքների իրավունքը»:Վարդան Օսկանյան Չշփոթվեք, իսկապես, այս խոսքերի հեղինակը ընդամենը 3 տարի առաջ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող եւ մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո հանրությանը հրապարակավ  «հիմարացնել» փորձող նույն մարդն է: Պարզվում է` նա ժողովրդավարական արժեքների կրող է, իսկ մենք «խաբար չենք եղել»: Փաստորեն,  իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում այդ մարդը լրջագույն հոգեկան տվայտանքների միջով է անցել` ստիպված լինելով ինքն իր դեմ գնալ ու կրծքով պաշտպանել Քոչարյանի ռեժիմը: Ու, երեւի, դրա համար էլ երբեւէ չի մոտեցել աշխատասենյակի պատուհանին, որ չտեսնի, թե ինչպես  է իր սիրելի նախագահը  «ազատությունները սահմանափակում» եւ «ազատ հավաքների իրավունքը խաթարում»:




Լրահոս