«Մեր գաղափարները պոպուլիստական չեն»:Արմեն Ռուստամյան «Իրավունք»Իհարկե, դաշնակցականները պոպուլիստներ չեն: Նրանք կոնկրետ պայքար են մղում կոնկրետ երեւույթների դեմ: Օրինակ` հայ-թուրքական արձանագրությունների դեմ նրանք պայքարում էին` պահանջելով ոչ թե ՀՀ նախագահի, այլ նրա կամակատար (բառիս լավ` մասնագիտական իմաստով) Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Կարող էին, չէ՞, պոպուլիզմից ելնելով` պահանջել միանգամից հենց Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հաստատ դրանով ավելի շատ մարդկանց սիրտը կշահեին: Բայց` ոչ: Չէ՞ որ իրենց «գաղափարները պոպուլիստական չեն»: Եվ, հավատացա՛ծ եղեք, չլիներ պոպուլիստ երեւալու մտավախությունը, Դաշնակցությունը վաղուց արդեն իր «տղամարդու խոսքն» ասած կլիներ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ