ՆԱԽԿԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԸ ԱՅՍՕՐ ՄԱՆԿԱՊԻՂԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկապղծության համար ՀՀ ԱԱԾ հարցաքննության հրավիրված, ապա ձերբակալված  ու կալանավորված  Սերոբ Տեր-Պողոսյանը եղել է ավազակապետական համակարգի կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Նա ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սարգսյանի օրոք միայն բարգավաճել է: Եվ, ուրեմն, ո՞վ է նա:Ախթալայի լեռնահարստացուցիչների կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալությունը որքան որ օրինաչափ էր, այնքան էլ բազմաթիվ հարցականներ առաջ բերեց: Բայց այս հրապարակման մեջ մենք անձնապես  չենք անդրադառնա դրանց, քանի որ մանկապղծության մեջ մեղադրվող նախկին ամերիկաբնակ գործարարն ինքն  իրեն պաշտպանելու որեւէ քայլ չարեց: Բանավոր կցկտուր հերքումները որեւէ կերպ չօժանդակեցին նրան` մանկապղծի  իմիջից դուրս գալու համար: Այսինքն`  մինչեւ ձերբակալումը բոլորին պարզ էր, որ  Տեր-Պողոսյանի «տակ մի բան կա», իսկ ինչո՞ւ էին հապաղում համապատասխան քայլեր ձեռնարկել նույն  ԱԱԾ-ն, Տեր-Պողոսյանի սիրելի  ոստիկանությունն  ու որեւէ  դիրքորոշում չարտահայտած դատախազությունը: Ենթադրվում է, որ Տեր-Պողոսյանին ձերբակալելու քաղաքական որոշումը դժվար է կայացվել. հո օտար մարդ չէ՞ր, որ ընդդիմության ակտիվիստների պես անմիջապես «փակեին»:  Նա «փող բերող»  է եղել: Իսկ Տեր-Պողոսյանի փոքրաթիվ կողմնակիցները  ռեժիմի «դանդաղկոտությունը»  այլ կերպ են բացատրում. «Սերոբի գլխին այս ամենը բարձր մակարդակով եւ բավականին պրոֆեսիոնալ կերպով սարքած պատմություն է նրա ունեցվածքը խլելու համար: Նրան ժամանակ էին տալիս` հրաժարվելու ունեցվածքից»: Բնականաբար, ցանկացած վարկած կյանքի իրավունք ունի, բայց ասել, որ Սերոբն այնքան խեղճ էր, որ «գլխին սարքեցին» հարստահարելու համար, այնքան էլ «խելքին մոտ» չէ:  «Ժողովուրդ»-ն  արդեն տեղեկացրել էր, որ նա իր ունեցվածքն ամբողջությամբ գրանցել էր իր կնոջ` Մադլեն   Թաշճյանի անունով,  եւ չի բացառվում, որ այդ ամենն անելու համար հատուկ ժամանակ տրվեց: Ինչեւէ, դառնանք առաջին պարբերությունում նշված հարցին. Սերոբ Տեր-Պողոսյանը ծնվել է 1942  թվականին Իրաքի Մոսուլ քաղաքում: Այնուհետեւ «չերեզներով» բնակություն է հաստատել  ԱՄՆ-ում: Իսկ Հայաստան առաջին անգամ եկել է 1991 թվականին Վանաձոր եւ Փասադենա քույր քաղաքների համագործակցության շրջանակներում: 1995-ին ASL ընկերության նախագահ Զարեհ Ասդրյանը նրան առաջարկել է գալ Հայաստան`  աշխատելու, Սերոբն էլ համաձայնել է:  Արդեն 1999-ին Տեր-Պողոսյանը ստեղծել է «Սեթըլ Փրինս» ընկերությունը նոր տիկնոջ` Մադլեն Թաշճյանի հետ:  Այդ օրվանից մինչ այժմ ընկերությունը Ախթալայում զբաղվում է հանքարդյունաբերությամբ: Ի դեպ, նրա ներդրումներին  նպաստել է Ռոբերտ Քոչարյանը, որի խրախուսանքներից ոգեւորված` գործարարը բարեգործություններ է արել դպրոցներում, վարժարաններում, նույնիսկ մի ֆուտբոլային թիմ է պահել: Իսկ այսօր բանտում է: Մի խոսքով, բարեգործից չարագործ սատանա` մեկ քայլ է: ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
շարունակելի




Լրահոս