ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է, թե ընդհանրապես ինչպես է հաշվարկվում նվազագույն շահութահարկի գումարը:

Մարինե Կիրակոսյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (ռեզիդենտներ) 47, 47.1 հոդվածների՝ շահութահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սահմանված մեծության 1 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ:
Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաեւ արժեթղթերի եւ ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից եւ ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) եւ նույն ժամանակահատվածում այդ եկամտի հիսուն տոկոսը չգերազանցող մասով՝ հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ 1 տոկոս դրույքաչափով: Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից՝ առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:

ՀՀ հարկային ծառայություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Կարելի է համարել, որ սա էլ մյուս բազմաթիվ հարկերի ու տուրքերի նման հերթական անիմաստ հարկերի շարքին է դասվում:




Լրահոս