Windows 8-ը գերազանցել է Vista-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օպերացիոն համակարգերի շուկայում Windows 8-ի մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է Vista ՕՀ-ի մասնաբաժինը: Windows 8-ն առաջ է անցել Vista-ից 2013-ի հունիսին: Այդ ժամանակ Windows 8-ը զբաղեցրել է շուկայի 5.1 տոկոսը, իսկ Vista-ն՝ 4.62 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ մայիսին Vista-ի մասնաբաժինը կազմել է 4.51 տոկոս, իսկ Windows 8-ը՝ 4.27: Vista-ն թողարկվել է 2007-ի հունվարին, իսկ Windows 8-ը՝ 2012-ի հոկտեմբերին:




Լրահոս