Ինչու էր քաղաքացին բարձրացել Սասունցի Դավթի արձանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ոչ սթափ վիճակում և չի ցանկանում ինքնուրույն իջնել:

Փրկարարներն իջեցրել են Հ. Պ.-ին (ծնվ. 1958 թ.). քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:

***

Մարտի 8-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` մանկական երկաթուղու մոտակայքում, քաղաքացին Հրազդան գետն անցնելիս բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից:




Լրահոս