Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում Երեւանի Անտառային փողոցի բնակիչ, 1973 թ. ծնված Արտակ Գ.-ի տանը հունիսի 27-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել էր 96 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ըստ հուլիսի 3-ին ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության` հայտնաբերված 96 փամփուշտներից 83-ը մարտական փամփուշտներ են՝ նախատեսված ,ԱԿե ինքնաձիգերից, “ՌՊԿ” գնդացիրներից եւ այլ մարտական ակոսափող զենքերից կրակելու համար: Կատարվում է նախաքննություն: