ԱԼԿՈՀՈԼԻԿ ԵՐԿՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը  անցկացրել է հետազոտություն` պարզելու, թե որ երկրում են ամենից շատ օգտագործում ալկոհոլ: Առաջատարը Մոլդովան է, միջին մոլդովացին տարեկան խմում  է 18,22 լիտր ալկոհոլ: Իմիջիայլոց, դրա մեծամասնությունը կազմում է տնային պայմաններում պատրաստված սպիրտը: Մոլդովային հաջորդում են Չեխիան (16,45 լիտր` 1 մարդու հաշվարկով) եւ Հունգարիան (16,27 լիտր` 1 մարդու հաշվարկով): Որքան էլ զարմանալի է, Ռուսաստանը ընդամենը չորրորդ հորիզոնականում  է` 15,76 լիտր ցուցանիշով: Ամենայն հավանականությամբ կազմակերպությունը չի կարողացել հաշվարկել սամագոնի օգտագործման չափաբաժինը:  Լավագույն տասնյակում իրենց տեղն ունեն ԱՊՀ  եւս երկու երկիր` ՈՒկրաինան (15,6 տոկոս) եւ Բելառուսը(15,13 տոկոս): 




Լրահոս