Երեվանում երկու երեխաների մայրը ինքնասպան է եղել պարտքերի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
shamshyan .com-ը գրում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Էդգար Դանիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  հուլիսի 6-ին, Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում քաղաքացիներն ահազանգել են ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Սողոմոն Տարոնցի 1 հասցեում գտնվող “Կակաչ” հանրակացարանի շենքում իր բնակարանում հայտնաբերվել է միջանցքում կախված բնակարանատիրոջ՝ 35-ամյա Ա. Ո.-ի դին:
Նշված տանը հայտնաբերել են կնոջ դին և ցուցակներ, որով պարզվել , որ նա ունի կուտակված պարտքեր, որոնք չի կարողացել մարել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա ամուսնացած էր, ուներ 2 երեխա:
 
Մանրամասները՝ shamshyan .com-ում




Լրահոս