Կրկին տեղումներ. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, 14-ի ցերեկը, 15-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը, 15-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրոդ կեսին հնարավոր է կարճատև անձրև, 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:




Լրահոս