Իսլամիստների դիրքերի ուղղությամբ կոալիցիայի ուժերը հերթական ավիահարվածներն են հասցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան 20 ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:

Գործակալության տվյալների համաձայն՝ 5 ավիահարված է հասցվել Սիրիայում ԻՊ լոգիստիկ կենտրոնի և այլ դիրքերի ուղղությամբ: Եվս 15 ավիահարված է հասցվել Իրաքում: Ռամադիում և Սինջարում ոչնչացվել են ծանր գնդացիրներ, զինամթերքով լի գաղտնարաններ և պայթուցիկ սարքեր:

Ավելի վաղ հաղորդվել է ԱՄՆ ավիահարվածների արդյունքում ԻՊ-ի ղեկավարներից մեկի հնարավոր ոչնչացման մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս