Բուկինիստն ու Երեվանի կենդանաբանական այգին հրավիրում են Հեքիաթի ժամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բուկինիստ” գրախանութը և Երևանի կենդանաբանական այգին հուլիսի 13-ին, ժամը 17:00-ին բոլոր փոքրիկներին հրավիրում են “Հեքիաթի ժամի”:
Փոքրիկները հնարավորություն կունենան ոչ միայն այցելել Երևանի կենդանաբանական այգի` կենդանիներին տեսնելու և շփվելու, այլև իրենց սիրելի կենդանիների մասին հեքիաթներ լսելու և գուշակելու հանելուկներ:
Սպասվում են հետաքրքիր խաղեր, մրցանակներ և իհարկե բազմաթիվ նվերներ: 
Այս նախաձեռնությամբ Երևանի կենդանաբանական այգին և “Բուկինիստ” գրախանութը նպատակ ունեն երեխաների մեջ սեր արթնացնել գրքի հանդեպ և հոգատարություն կենդանիների ու շրջակա միջավայրի նկատմամբ:




Լրահոս