ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին։
Նախագծի հրապարակումից հետո կմեկնարկեն դրա շուրջ հանրային քննարկումները։
Նշենք, որ նոյեմբերի 19-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագիծն արդեն մշակված է, և այն պարունակում է հիմնական քաղաքական դրույթները, որոնք քննարկվել են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ նոր Սահմանադրության ընդունման գործընթացը նախատեսվում է իրականացնել հանրային քննարկումներից հետո։






















