Վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 8-ին, ժամը 11.10-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լվովյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 1939 թ. ծնված Սերյոժա Մակարյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 18.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ս. Մակարյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, 1980 թ. ծնված Գարիկ Գ.-ն հետընթաց վարելով իրեն ամրակցված  “ԳԱԶել” մակնիշի ավտոմեքենան՝ Լվովյան փողոցում վրաերթի է ենթարկել Ս. Մակարյանին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս