Աբովյանում Volkswagen-ը բախվել է ծառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի էլ. ցանցի դիմաց ավտոմեքենան շրջվել է ձորակը եւ այրվում է. տուժածներ չկան: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Արծվի արձանի մոտակայքում, Volkswagen մակնիշի 35 LD 471 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի:
Ավտոմեքենայի վարորդ` 22-ամյա Ն. Հակոբյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս