Վթարի է ենթարկվել Շուշան Պետրոսյանի ամուսինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
shamshyan .com-ը գրում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի 09 ՏՍ 565 համարանիշի ավտոմեքենան և 33-ամյա Արման Հարությունյանի վարած Honda Sirber մակնիշի AA 008 համարանիշի մոտոցիկլետը: Վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներ է ստացել և բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Հարությունյանը աշխատում է Մաքսային պետական եկամուտների կոմիտեում, ով ի դեպ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինն է: 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 




Լրահոս