Ավտոմեքենաներից գողություններ կատարողը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի 4 անվադողերը, անվահեծերը, էլեկտրական մարտկոցը եւ հարակից կայանված եւս երեք ավտոմեքենաների ձայնագրիչները, էլեկտրական մարտկոցները գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից armlurr .am-ին  հայտնում են, որ, հունիսի 27-ին գողությունները կատարելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից բերման էր ենթարկվել նախկինում դատված, 37-ամյա Արայիկ Մ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Մ.-ն հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը “ՎԱԶ-2106” մակնիշի մեկ այլ ավտոմեքենայից փորձել է գողանալ ձայնագրիչը եւ էլեկտրական մարտկոցը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել ու դիմել է փախուստի:
Պարզվել է նաեւ, որ նա ապրիլին Մեծամոր քաղաքի փողոցներից մեկում կայանված “ՎԱԶ-2107” մակնիշի, իսկ մայիսին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 61 շենքի բակում կայանված “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցները` պատճառելով համապատասխանաբար 30.000 եւ 27.000 դրամի նյութական վնաս: Արայիկ Մ.-ն կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս